Արաբկիրի մի հատվածում 24 ժամ ջուր չի լինի
Աջակցիր «Ա1+»-ին«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 7-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
1. Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Գագարինավան թաղամասի, Վարսեր գյուղի,
2. Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Իսկ փետրվարի 8-ին ժամը 10.00-ից մինչև փետրվարի 9-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Սևքարեցի Սաքոյի, Հ. Էմինի, Մանուշյան, Այգեկցի, Ռիգայի, Հ. Սահյան, Բակունցի, Կալենցի, Արաբկիր 38, Ն. Դումանի, Բարբյուսի, Սեպուհի, Քեռու, Արծրունի, Հակոբյան, Կասյան, Սևաստոպոլյան, Կոնդի, Հնդկաստան, Ձորափ, Խաչատրյան փողոցների՝ իրենց նրբանցքներով, Փափազյան 2-րդ, Բաղրամյան 4-րդ, Կիևյան 1-ին նրբանցքների, Իսրայելյան 43, Բաղրամյան 2-րդ անցուղու 4, Սարյան 22, 24, 24/1, 26, Գյուլբենկյան 42-ից բարձր համարների, «Նաիրի», «Արամյանց», Ձորափ 40 հասցեի բժշկական կենտրոնների, Պարոնյան 9-21/3 կենտ և 10-40 զույգ համարների, Վաղարշյան 11-ից բարձր, Փափազյան 21-ից բարձր համարների ջրամատակարարումը: Իսկ Գրիբոյեդովի, Բաղրամյան և Կիևյան փողոցներում կնկատվի ջրի ցածր ճնշում: