Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչպես է աջակցում պետությունը սահմանի բնակչին (տեսանյութ)

Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 գյուղեր 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով դարձան սահմանամերձ։  Ներկայումս այսպիսի կարգավիճակ ունի Հայաստանի Հանրապետության 23 համայնքի   81 բնակավայր։

    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը պարբերաբար այցելում է սահմանամերձ համայնքներ։ Ասում է՝ անվտանգության խնդիրներին զուգահեռ բնակիչների սոցիալական վիճակն է ծանրացել․ «Մարդիկ չունեն աշխատատեղեր, զբաղմունք հիմնական, իրենց արոտավայրերը մնացել են ադրբեջանցիներին և անասնապահությունը դարձել է ոչ գրավիչ և վաղուց անասնապահությանը հրաժեշտ են տվել, վաճառել են անասուններին»։

Իշխանական պատգամավորներն ասում են, որ սահմանամերձ գյուղերին վերաբերող որոշումները կայացվում են իրավիճակային փոփոխությունները հաշվի առնելով։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշում է, որ այդ համայնքներում բնակարանաշինության նոր ծրագիր են նախատեսում․ «Առաջիկայում պետք է քննարկումներ սկսենք, ինչպիսի հնարավորություններ պիտի տրվի, որպեսզի երիտասարդ ընտանիքնեը կարողանան սահմանամերձ բնակավայրերում արտոնյալ հնարավորություններով տուն ձեռք բերել, որպեսզի կարողանան իրենց զավակների համար ապագա կերտել, և կարողանան օգտվել հիպոթեքային ծրագրերից արտոնյալ կարգով և այնպիսի տեխնոլոգիաներով կառուցել, որ մատչելի լինի սահմանամերձ համայնքների քաղաքացիների համար»։

  2021 թվականին ՀՀ պետական բյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է   ավելի քան 1մլդ  155 միլիոն  դրամ գումար։ Գումարի զգալի մասը ուղղվել է  անշարժ գույքի հարկի ամբողջովին,  էլեկտրաէներգիայի, բնական գազի,  ոռոգման ջրի սակագնի  մասնակի փոխհատուցմանը։    

Արտոնությունները պահպանվելու են մինչեւ 2024թ հունվարի 1-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։