Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մինչև 2018-ը նրանք պնակալեզ դատավորներ էին. Վ. Հարությունյանը Մարտի 1-ի դատավարությունների մասին (տեսանյութ)

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կարծիքով՝ Հայաստանում դատական բարեփոխումները արդյունավետ չեն։ Դրա վառ ապացույցը Մարտի 1-ի գործերի դատավարություններ են, որոնց մի մասի մասով իրենք բողոքարկել են․ «Գործերի վերանայումը դատարաններում շատ են դանդաղում, բայց հույս ունեմ, որ մենք 8 ամսվա ընթացքում կավարտենք գործընթացը»։

Խոսելով դատախազության մասին, իրավապաշտպանը նշեց, որ սա նույն դատախազությունն է, որ դատապարտել է այդ նույն մարդկանց և որքան էլ հույս ունեին, որ 2018 թվականից հետո փոփոխություններ կլիեին, այդուհանդերձ, ոչինչ չփոխվեց․ «Ակնկալել, որ նրանք ակտիվ կաշխատեն բողոքարկման բնագավառում, մեր կողմից երևի թե միամտություն էր»։

Վարդան Հարությունյանը անդրադարձավ նաև այսօր դատական համակարգի և դատավորների խնդիրներին և նշեց, որ արդարադատության համակարգը մեծ փոփոխության չի ենթարկվել․ «Մինչև 2018 թ մի շարք դատավորներ պնակալեզ էին, իսկ այսօր փորձում են ենթարկվել, որպես սկզբունքային դատավորներ»։

Մանրամասները՝ տեսանյութում։