Ապարանում կհիմնվի բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր
Աջակցիր «Ա1+»-ինԳործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 29-ի համապատասխան որոշմամբ հավանության արժանացած «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման փուլերի ժամանակացույցի մասին պայմանագրի ձևը: Ըստ հիմնավորման՝ ծրագիրը միտված է հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը:
«Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագիրը կիրականացվի Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում: Ընկերությունը Եղիպատրուշ գյուղում նախատեսում է հիմնել բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր։ Ծրագիրը միտված է հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության շրջանում առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը: Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ամեն ինչ արվելու է, որ հաջորդ տարի լեռնադահուկային ավանը սկսի աշխատել: Նախարարը տեղեկացրել է նաև, որ այսօր «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ընկերությունը պայմանագիր է կնքել ավստրիական Doppelmayr ընկերության հետ՝ 24 մլն եվրո արժողությանբ ճոպանուղու ձեռքբերման համար: