Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ զինծառայողի՝ զորամասը ինքնակամ լքելու աղմկահարույց դեպքի մասին (տեսանյութ)

Հստակ տեղեկությունը հետևյալն է՝ ունենք զորամասը ինքնակամ լքած զինվոր։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն՝ անդրադառնալով հրամանատարի կողմից բռնության ենթարկված զինվորին առնչվող դեպքին։

 «Սկսվել է քննություն, որի ընթացքում գնահատական կտրվի այն հանգամանքին, թե ինչն էր պատճառ հանդիսացել՝ զորամասն ինքնակամ  թողնելու։ Եթե կպարզվի, որ տվյալ բարձրացրած ահազանգը համապատասխանում է իրականությանը, ապա դրան կհետևեն խիստ պատիժներ, որովհետև մեզ էլ է մտահոգում ։ Վերջին ժամանակահատվածում, կարելի է ասել տարիներ շարունակ մենք նման բան չէինք տեսել, որ այսպիսի խնդիրներ կան։ Եթե կան, ապա լրիվ բազմակողմանի, օբեկտիվ ուսումնասիրության առարկա կդառնա իր կողմից նշված հանգամանքը»,- ասաց Արման Սարգսյանը։

Փոխնախարարը վստահեցրեց, որ իրենց համար ձեռնտու է, որպեսզի պարզվի բոլոր հանգամանքները՝ այդ թվում զինվորի նկատմամբ բռնություն գործադրվելու հետ կապված հանգամանքերը։

«Պաշտպանության նախարարից սկսած, գերատեսչությունում բոլորը շահագրգռված են, որպեսզի պարզվի իրականությունը։ Եթփ լինի զինվորի նկատմամբ բռնության փոքր ինչ գործադրման փաստ, ապա կտեսնեք դրա հետևանքները»,- ասաց փոխնախարարը։

Արման Սարգսյանը նշեց, որ զինվորը ներկայացվել է քննության։

Հիշեցնենք՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը տեղեկացրել էր, որ Կապանի զորամասերից մեկում հրամանատարական կազմը նսեմացրել և բռնության է ենթարկել նորակոչիկին՝ ստիպելով մաքրել սանհանգույցը, ինչի արդյունքում էլ նորակոչիկը փախուստի է դիմել։

 

Մանրամասները՝ տեսանյութում։