Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ժամանակը չի ներել, կամ խնդիրներ են եղել պատկերացումների մեջ․ Խաչատուրյանը՝ Արմեն Սարգսյանի մասին (տեսանյութ)

Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանեց լրագրողների հարցերին։

 «Ես հույս ունեմ և համոզված եմ, որ շփումների պակաս չպետք է լինի» ասաց Խաչատուրյանը՝ անդրադառնալով այն հարցին,  թե արդյոք նախագահի կարգավիճակում  զանգվածային լրատվամիջոցների համար նույնքան հասանելի է լինելու որքան հիմա՝ ԲՏԱ նախարարի կարգավիճակում։

Խաչատուրյանը չցանկացավ մեկնաբանել Արմեն Սարգսյանի կատարած աշխատանքը։ Նա սակայն նշեց, որ երևի Սարգսյանի Ժամանակը չի ներել, ապա ավելացրեց՝ հավանաբար խնդիրներ են եղել պատկերացումների մեջ։

Խաչատուրյանի գնահատմամբ, ճիշտ չէ նախագահի ինստիտուտի մասին խոսելիս, անընդհատ մատնանշել թե կա սահմանադրությամբ սահմանափակված լինելու խնդիր։

«Մենք մի երկրում ենք գտնվում , որտեղ նախագահին սահմանադրությամբ այս լիազորություններն են տրված։ Այն մարդը, որը գալիս է այդտեղ,  պետք է այդ լիազորությունների շրջանակում կայացնի  ինստիտուտը» ։

Լրագրողների այն հարցին,  թե Փաշինյանի ձևակերպմամբ իր և իշխանության միջև կա ներդաշնակություն, արդյոք դա նշանակում է, որ ապագա նախագահը պետք է ստորագրի վարչապետի բոլոր հրամանները, նա պատասխանեց՝

«Կոմիտեներում նախագծերը քննարկվում են 9 ժամ» ։

Խաչատուրյանի խոսքով՝ կարևոր է ոչ թէ այս կամ այն օրենքի ստորագրման պահը, այլ այն թե ինչ աշխատանքը է կատարվել օրենքի մշակման ժամանակ։

Նախագահի թեկնածուն համոզմունք հայտնեց՝ հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու դեպքում ներդաշնակությունը արտահայտվելու է հենց այդ կերպ՝ փորձելու է մինչև ստորագրելը դերակատարում ունենալ օրենքների քննարկման փուլում։

Վահագն Խաչատուրյանը համոզմունք ունի՝ նախագահը պետք է հաձայնության եզրեր գտնի այլ ոչ թե կոնֆլիկտներ ստեղծի։