Թուրքիան այստեղ կապիտալ ունի․ ի՞նչ եք անում, որ ստրատեգիական նշանակության տարածքներում չունենա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության տնտեսական քաղաքականության կարևոր կետերից մեկն է ամեն կերպ օժանդակել մշակող արդյունաբերության զարգացմանը։
Այս մասին այսօր գործադիրի նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պատասխանելով հարցին, թե հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վարած քաղաքականությանը զուգահեռ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում , որ մենք էլ ի վերջո արտահանելու բան ունենանք, քանի որ կարծիք կա, որ հարաբերությունների կարգավորմամբ Հայաստանի տնտեսական դաշտը կլանվելու է թուրք գործարարների և թուրք ներդնողների կողմից։
«Եթե հիշում եք անցած շաբաթ պատմեցի մշակող արդյունաբերության ընկերությունների սարքավորումների ձեռք բերման վարկերի տոկոսագումարների սուբսիդավորման վերաբերյալ։ Հայաստանի տնտեսությունը միշտ բաց է եղել Թուրքիայի նկատմամբ՝ բացի 2021 թվականից»,- ասաց էկոնոմիկայի նախարարը նշելով, որ, եթե գնաք «Փեթակ», այնտեղի ժողովուրդը տասը տարի առաջ էլ բավականին գործնական հարաբերություններ է ունեցել իրենց թուրք գործընկերների հետ։
Դիտարկմանը՝ թուրքը այն ժամանակ Հայաստանում կապիտալ ձեռք չի բերել ,Վահան Քորոբյանն այսպես արձագանքեց․
«Որտեղի՞ց գիտեք։ Դուք կարող եք հարցում ուղարկել ու պարզել։ Կա փաստ, որ թուրքերը Հայաստանում կապիտալ են ձեռք բերել։ Օրինակ՝ անշարժ գույք, ընկերություններ և այլն։ Հարցումներ ուղարկեք պետռեգիստր և կադաստր, որպեսզի իմանաք, թե Թուրքիայի քաղաքացիներն ինչ ներդրումներ ունեն Հայաստանում»,- պարզաբանեց նախարարը։
Օրենսդրություն մշակվու՞մ է խուսափելու՝ թուրքին տրամադրել ստրատեգիական նշանակության կամ ռազմավարական նշանակության միավորումներ, հարցին ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քորոբյանն ասաց՝ «Ոչ, չի մշակվում այս պահին»։
Մանրամասները՝ տեսանյութում։