Բացել լրահոսը Փակել լրահոսը
272903630_237131918607712_1283737088104169946_n
A A
Պաշտոնական

Դատական կարգադրիչները խորհրդակցության էին

2022 թվականի հունվարի 27-ին ընդլայնված կազմով տեղի է ունեցել Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2021թ.-ի տարեկան գործունեության արդյունքները:

Խորհրդակցության ընթացքում հրապարակվել են Ծառայության, Կենտրոնական մարմնի և տարածքային բաժինների ղեկավարների հաշվետվությունները: Դատական կարգադիրչների ծառայության ղեկավար Սուրեն Բաղդասարյանը հորդորել է ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ ցուցաբերել բարձր պատասխանատվություն: Խորհդրակցության ընթացքում քննարկվել է նաև «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Ակնկալվում է, որ փոփոխության արդյունքում Դատական կարգադիրչների ծառայության գործունեության օրենսդրական դաշտը կբարելավվի, նախատեսվում է դատարանների վարչական շենքերի հատուկ սարքավորումներով վերազինում՝ անվտանգային խնդիրների լուծման համար, բարեփոխումներ են սպասվում նաև Ծառայության աշխատակիցների սոցիալական ապահովման, համազգեստի որակի, դրա ձեռքբերման, տրամադրման հարցերում:

Խորհրդակցության ընթացքում 161 դատական կարգադրիչ արժանացել է խրախուսման, 119-ին կոչում է շնորհվել, որին հաջորդել է առաջին անգամ պաշտոնի նշանակված 55 դատական կարգադրիչի երդման արարողությունը: Խորհրդակցության ավարտին Ծառայության ղեկավար կազմը շնորհավորել է խրախուսված, կոչում ստացած, ինչպես նաև առաջին անգամ պաշտոնի նշանակված դատական կարգադրիչներին՝ մաղթելով նրանց նոր ձեռքբերումներ և առաջընթաց:

Բարձրագույն դատական խորհուրդ