Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայփոստ
A A
Պաշտոնական

Այսուհետ միջազգայնորեն ճանաչվում է ՀայՓոստ-ի տեղեկատվական անվտանգությունը

ՀայՓոստ ընկերությունը արդիականացման, թվային լուծումներով ծառայությունների գործարկման ճանապարհին դիմել և ստացել է ISO 27001 միջազգային սերտիֆիկատ: ISO 27001 սերտիֆիկատով միջազգայնորեն ճանաչվում է ՀայՓոստ ընկերության տեղեկատվական անվտանգությունը:

Այն մշակվել և ներդրվել է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ստեղծման, ներդրման, շահագործման, մոնիթորինգի, վերանայման, պահպանման և կատարելագործման մոդել տրամադրելու նպատակով:

ISO 27001 տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի նպատակն է ավելի ապահով դարձնել տեղեկատվական ակտիվները, ինչպես նաև ապահովել կազմակերպության տեղեկատվությունը և տվյալները կառավարելու համար ստանդարտների շրջանակ:

ՀայՓոստ ընկերություն