Բացել լրահոսը Փակել լրահոսը
230258
A A
Քաղաքականություն

Հայտնի է իշխող ուժի՝ ՀՀ նախագահի թեկնածուի անունը. ՀԺ

Ինչպես հայտնի է, հունվարի 23-ին նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալու մասին:

Սարգսյանի հայտարարությունից հետո մամուլում և սոցիալական ցանցերում սկսեցին տարբեր անուններ շրջանառվել նախագահի հաջորդ՝ հավանական թեկնածուների վերաբերյալ:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրությունը կանգ է առել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, անկուսակցական Վահագն Խաչատուրյանի թեկնածության վրա:

 

Վահագն Խաչատուրյանի աշխատանքային կենսագրությունը.

 

1992-1996 թվականներին Վահագն Խաչատուրյանը եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996-1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 

1996-1998 թթ. Վահագն Խաչատուրյանը զբաղեցրել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը:

2000թ. – հանդիսացել է «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ:

2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոն» փոխնախագահն է:

2006 թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ:

2019- 2021 թթ․ «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ:

2018-ին տեղի ունեցած հեղափոխությունից հետո սերտորեն սկսել է համագործակցել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ:

2021 թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Հայկ Չոբանյանին:
 
Հիշեցնենք, հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հայտարարեց զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալու մասին:

Վաղը՝ հունվարի 31-ին ուժի մեջ կմտնի նախագահ Սարգսյանի հրաժարականի դիմումը: Մինչև Ազգային ժողովի կողմից նոր նախագահի ընտրությունը նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: