Մի քանի նախադասություն հայերեն․ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսի ուղերձը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆիդերլանդների Թագավորությունը և Հայաստանի Հանրապետությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Նիդերլանդները և Հայաստանը 30 տարիների ընթացքում զարգացրել են արդյունավետ համագործակցություն, որը հիմնված է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։ 2020 թվականին երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակ են արձանագրել Հայաստանում Նիդերլանդների մշտական ներկայացուցչության հաստատմամբ։
Երկու երկրների միջև համագործակցությունը զարգանում է և ուղղված է ավելի շատ դրական արդյունքների՝ բիզնեսի զարգացման, գյուղատնտեսության, ՏՏ, զբոսաշրջության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, գենդերային հավասարության աջակցության, օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում։
Դիտեք Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսի ուղերձը։