Բացել լրահոսը Փակել լրահոսը
1074286
A A
Հասարակություն

«Գարուն ա․․․» ֆիլմի պաշտոնական թրեյլերը համացանցում է (տեսանյութ)

Ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա․․․» ֆիլմի պաշտոնական թրեյլերը համացանցում է։ Այն հունվարի 29-ից առկա է Youtube և այլ սոցիալական ցանցերում։ Ֆիլմը էկրաններին կհայտնվի գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին։ 

«Գարուն ա․․․»-ն ֆիլմ է պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով։

Դերերում: Ալեքսանդր Խաչատրյան, Լևոն Հախվերդյան, Արմեն Մարգարյան, Մարջան Ավետիսյան, Եվա Զոհրաբյան, Շանթ Հովհաննիսյան, Ալիս Կապլանջյան, Թումաջ Դանեշ-Բեհզադի։

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, իսկ կոպոզիտորը՝ Արման Էլբերտը։ Մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով։