Բացել լրահոսը Փակել լրահոսը
271836916_1124378298324250_6881684126398857710_n
A A
Քաղաքականություն

Համերգը կղեկավարի Հովհաննես Չեքիջյանը

Փետրվարի 4-ին  «‎Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգը Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։

Կհնչի Ջոակինո Անտոնիո Ռոսինիի «‎STABAT MATER» ստեղծագործությունը։ Մենակատարներն են՝ Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո սոպրանո), Միքայել Գրիգորյանը (տենոր), Զոհրաբ Զոհրաբյանը (բաս):

Stabat Mater-ը հոգևոր քրիստոնեական երգ է լատիներեն լեզվով, որը պատմում է խաչված Որդու խաչի առջև սգացող Աստվածամոր մասին: Անվանումը առաջացել է հիմնի առաջին տողից «Stabat Mater dolorosa», ինչը նշանակում է «Կանգնած էր սգավոր մայրը»։

Ռոսինին գրել է պարտիտուրայի միայն մի մասը վատառողջ լինելու պատճառով։ Մնացած 6 լրացուցիչ մասերը ավարտել է իր ընկեր Ջովանի Թադոլինին։ Ամբողջական ստեղծագործության բաց պրեմիերան տեղի է ունեցել 1842 թվականի հունվարի 7-ին Փարիզի Իտալական թատրոնի դահլիճում իտալացի օպերային երգիչների կատարմամբ։

Ականատեսները պատմում են, որ Փարիզը մեծ փառքով էր ընդունել ստեղծագործությունը, իսկ հանդիսատեսը բուռն ծափահարություններով բացականչում էր «Ռոսինի՜, Ռոսինի՜»։