Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Միգուցե 2037-ին ձեր օպերային թատրոնում կիրականացնեմ բեմադրություն»․ Առնո Բեռնարի հումորով արձագանքը (տեսանյութ)

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը հրավիրել էր Եվրոպայի այսօր ամենահայտնի բեմադրող ռեժիսորներից Առնո Բեռնարին։ Նա երկօրյա այցով եկավ Հայաստան՝ ծանոթանալու մեր օպերային թատրոնի ռեսուրսներին, անձնակազմին և որոշում կայացնելու՝ արդյոք հնարավո՞ր է համագործակցել:

«Ա1+»-ը զրուցեց պարոն Բեռնարի հետ։

«Հայազգի հիանալի մեներգիչների գիտեմ, ովքեր երգում են աշխարհի հայտնի բեմերում։ Ծանոթ եմ նրանց արվեստին, սակայն ձեր օպերայի անձնակազմին դեռ նոր պետք է ծանոթանամ։ Ինչպես աշխարհի յուրաքանչյուր օպերային թատրոն, ձերն էլ ունի իր դրական ու բացասական կողմերը, որոնց մասին առայժմ չեմ ցանկանա մանրամասնել»,- ասաց բեմադրող ռեժիսորն ու կատակով հավելեց, - քանի որ շատ եմ ճանապարհորդում, հետաքրքրված եմ ռեստորանների որակով։ Ասեմ, որ շատ համեղ գինի եմ համտեսել, որից տպավորված եմ»։

Հարցին, թե այս 2 օրում հասցրել է որոշում կայացնել Օպերայի հետ համագործակցության վերաբերյալ, ռեժիսյոռը հումորով արձագանքեց․ «Միգուցե 2037-ին կիրականացնեմ բեմադրություն»։