Բացել լրահոսը Փակել լրահոսը
272425558_1531895810510291_4334615610421541669_n
A A
Պաշտոնական

Սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունների շուրջ օպերատիվ ստուգումները դրական արդյունք չեն տվել․ ԱՀ Ոստիկանություն

Վերջին օրերին սոցիալական ցանցերում տեղեկություններ են շրջանառվում Սամվել Բաբայանի որդու և նրա մերձավորների կողմից ԱՀ քաղաքացի Արթուր Օսիպյանի նկատմամբ ենթադրաբար բռնություն գործադրելու վերաբերյալ: Հայտնում է ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունը։
 
Նշվում է, որ Ս. Բաբայանի որդու և Արցախում հայտնի ակտիվիստ Արթուր Օսիպյանի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, այնուհետև այն վերածվել է ծեծկռտուքի, իրավապահ մարմինները դեռևս լուրջ միջոցներ չեն ձեռնարկում՝ սպասելով ԱՀ Նախագահի վերջնական որոշմանը։
 
ԱՀ ոստիկանությունն իրազեկում է, որ հունվարի 23-ին ժամը 18:55-ին, քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Տերյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել:
 
Ոստիկանությունն անմիջապես ստացված տեղեկությունը գրանցել է հանցագործությունների և պատահարների գրանցամատյանում, այնուհետև սահմանված կարգով իրականացրել ստուգումներ, որի արդյունքում ոստիկանության ծառայողները հանդիպել են 2 կողմերին, իրականացրել պարզաբանումներ և առաջարկել հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, ինչի արդյունքում կողմերը կտրականապես հրաժարվել են, հերքելով, ծեծկրտուքի մասին տեղեկությունը:
 
Սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունների շուրջ օպերատիվ ստուգումները դրական արդյունք չեն տվել: