Բացել լրահոսը Փակել լրահոսը
1074164
A A
Պաշտոնական

Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՀԿ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջիհանե Թաուիլահին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ԱՀԿ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջիհանե Թաուիլահին, իսկ վերջինս իր պաշտոնավարման կապակցությամբ հավատարմագրերն է հանձնել առողջապահության նախարարին:
 
Ընդգծվել է առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի արդյունավետ համագործակցությունը, հատկապես COVID-19-ի դեմ պայքարում, արտակարգ իրավիճակների, ինչպես նաև պատերազմական և հետպատերազմական շրջանում: