Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Որպես առաջին քայլ՝ հայելային հետքաշումը լավագույն տարբերակն է․ Աղաջանյան (տեսանյութ)

«Այս պահի դրությամբ որևէ որոշում չկա նախագահի թեկնածուի, քննակվում են տարբեր թեկնածուներ»․ ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

 

Անդրադառնալով  հայելային հետքաշման մերժմանը Ադրբեջանի  կողմից, պատգամավորը նշեց, որ դրանք նախապայմաններ չեն, այլ պայմանավորվածություններ են եղել,  ավելացնելով,որ գործնականում հնարավոր չի լինի սկսել սահմանազատման գործընթացը առանց այդ պայմանների իրականացման. «Մեր ընկալումն այն է,  որ մեր ռուս գործընկերները համամիտ են մեզ հետ և որպես առաջին քայլ հայելային հետքաշումը լավագույն տարբերակն է»։

Անդրադառնալով սպասվելիք  հայ և թուրք բանագնացների հանդիպմանը, պատգամավորը նշեց, որ հստակություն չկա տեղի վերաբերյալ։

 

Ա1+ի հարցին, թե արդյոք բալանսավորված է Հայաստանի արտաքին քաղաքականությունը արևմուտքի և ՌԴ_ի միջև, պատասխան հնչեց, որ իրենք կարևորում են ՌԴ_ի հետ դաշնակցային հարաբերությունները և շարունակելու են հարաբերությունների խորացումը, քանի որ դա բխում է Հայաստանի շահերից.                                

Էդուարդ Աղաջանյանը անդրադարձավ նաև առաջ քաշված խաղաղության պայմանագրի տեսլականին և նշեց, որ այս պահի դրությամբ նույնիսկ դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբեյալ առաջընթաց չի արձանագրվել և խաղաղության պայմանագրի մասին վաղ է խոսել։

Մանրամասները' տեսանյութում: