Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչո՞ւ Մհեր Գրիգորյանի ներս մտնելու պահին կառավարության անդամները ոտքի չկանգնեցին (տեսանյութ)

«Օմիկրոնի այսպիսի ագրեսիվ տարածման զուգընթաց այս մոտեցումը բավականին ճիշտ է»․ Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց  էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հանրային սննդի վայրերում քաղաքացիներից QR  կոդի պահանջին։

Ըստ նախարարի՝  բոլոր որոշումները բալանսավորված են, որպեսզի նվազագույն վնաս հասցվի տնտեսվարողներին։

 

Անդրադառնալով գարնանացանի  խնդիրներին՝ դիզվառելիքի և պարարտանյութերի թանկացմանը, նախարարը նշեց, որ բանակցում են մի շարք երկրների հետ, որպեսզի հասկանան, թե ինչպես են օժանդակելու գյուղատնտեսական տնտեսություններին։ Որպես բանակցող  երկրներ՝ նախարարը նշեց Ռուսաստանին, Իրանին և Քաթարին։

Լրագրողի հարցին, թե ինչու վարչապետի պարտականությունները կատարող Մհեր Գրիգորյանի մուտքի ժամանակ նախարարները ոտքի չկանգնեցին, Վահան Քերոբյանն ասաց, որ կան առավել լավ հարցեր, որ կարող են իրեն տալ։

Մանրամասները՝ տեսանյութում։