Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

100-ամյա պետական թատրոնի ծննդյան վկայագիրը ‹‹Պեպոն›› էր (տեսանյութ)

100 տարի առաջ 1922–ի հունվարի 25-ին բացվեց Հայաստանի առաջին պետական թատրոնը՝ Սունդուկյանի ‹‹Պեպոն›› հռչակելով ծննդյան վկայագիր։ Բացվեց այն ժամանակ Ստեփան Շահումյանի անունը կրող փողոցում։

Թատրոնի ստեղծագործական կազմը՝ Թիֆլիսի Ստեփան Շահումյանի անվան «Որոնումների թատրոնն» էր, որը 1921թվականի երևանյան հյուրախաղերին արժանացած հիանալի ընդունելությունից հետո հրավիրվել էր աշխատելու նորաստեղծ Խորհրդային Հայաստանի առաջին պետթատրոնում, իսկ գեղարվեստական ղեկավար նշանակվել էր Լևոն  Քալանթարը։ 

1937-ից Մայր թատրոնը կրեց Գաբրիել Սունդուկյանի անունը, իսկ 1966–ին տեղափոխվեց նախկին Կոմայգու տարածքում կառուցված թատրոնի նոր շենք:

Մայր թատրոնում սերնդե– սերունդ խաղացել են հայ բեմի մեծ վարպետները ստեղծելով կրքերի ու հուզականության իրենց ժամանակների թատրոնը, իրենց  հրաշալի բեմադրությունները։ Ստեղծել ու պահպանել են ավանդույթները, միահյուսել են ավանդականն ու նորարարականը։