Բացել լրահոսը Փակել լրահոսը
NA_03
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Արթուր Թովմասյանը հանդիպել է «Արցախի փրկություն» շարժման ակտիվիստներին

Հունվարի 26-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է «Արցախի փրկություն» շարժման ակտիվիստներին: Ներկաները լռության րոպեով հարգեցին արցախյան 3 պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը: Հանդիպման ընթացքում խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է պատերազմական և ետպատերազմյան իրողություններին:

Արթուր Թովմասյանը ներկայացրել է իրականացվող պետական ծրագրերը՝ մասնավորապես անդրադառնալով բնակարանաշինությանն ու սոցիալական հիմնախնդիրների լուծմանը:

Նորաստեղծ «Արցախի փրկություն» շարժման անդամները ներկայացրել են կազմակերպության նպատակները, որոնցից հիմնականը հայրենիքի ու սփյուռքի հայության համախմբումն է՝ Արցախի փրկության հարցի շուրջ: Հանդիպման մասնակիցները ներկա իրավիճակում կարևորել են անվտանգության խնդիրներն ու սոցիալական արդարության սկզբունքի պահպանումը:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին