Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալեն Սիմոնյան
A A
Քաղաքականություն Պաշտոնական

ԱԺ նախագահը խիստ նախազգուշացրել է վարորդներին

ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, ի պատասխան մի շարք լրատվամիջոցների՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեքենային առնչվող տեսանյութի վերաբերյալ հարցերի, պարզաբանում է, որ ՀՀ կառավարության սահմանած առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցներով կատարված և տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական վարույթ չի հարուցվում:

«Եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ ՀՀ ԱԺ նախագահը տվյալ պահին մեքենայում չի եղել: Այնուամենայնիվ, Ազգային ժողովի նախագահի կողմից վարորդները նախազգուշացվել են, որ բացառությամբ խիստ անհրաժեշտության՝ մնացած նմանատիպ բոլոր խախտումների կրկնության դեպքում կազատվեն աշխատանքից»,-նշում է ԱԺ նախագահի մամուլի խոսնակը։