Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+putin
A A
Սպորտ

ՌԴ նախագահը չի բոյկոտի Պեկինի օլիմպիական խաղերը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի մասնակիցների հետ հեռավար հանդիպման ժամանակ նշել է, որ խաղերի ժամանակ Պեկինում հանդիպելու է այդ երկրի ղեկավարի հետ:

«Մեր չինացի ընկերների հետ դեմ ենք սպորտի քաղաքականացմանը և ցուցադրական բոյկոտին, պաշտպանում ենք ավանդական օլիմպիական արժեքները, առաջին հերթին՝ հավասարությունն ու արդարությունը։ Խաղերի բացման ժամանակ հանդիպում կունենամ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Մենք նախատեսում ենք համագործակցության նոր ծրագրեր, այդ թվում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում», - ասել է Վլադիմիր Պուտինը։

Նշենք, որ ԱՄՆ-ի, Ավստրալիայի, եվրոպական մի շարք երկրների ղեկավարները, ի նշան Չինաստանում մարդու իրավունքների խախտման, պատրաստվում են բոյկոտել օլիմպիական խաղերը:

 

2022թ ձմեռային օլիմպիական խաղերը կմեկնարկեն փետրվարի 4-ին, կավարտվեն` 20-ին: