Բացել լրահոսը Փակել լրահոսը
916635
A A
Հասարակություն

Աշխատանքից ազատվելուց հետո դատի է տվել ԱԻՆ-ին

Սերգեյ Ծատուրովը պնդում է, որ իրեն ԱԻՆ-ը ապօրինի կերպով ազատել է աշխատանքից և ինքը դատի է տվել ԱԻՆ-ին։ Դատական նիստը նշանակված է մարտի 31-ին։

«Ա1+»-ի հետ զրույցի ընթացքում հայցվոր Ծատուրովը պատմեց, որ ինքը 2010-2021 թթ․ աշխատել է ԱԻՆ Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներում։

«2021 թվականին աշխատում էի Կոտայքի մարզի Փրկարար վարչության Աբովյանի թիվ 45 հրժեջ ջոկատում, բայց նախարար Ֆելիքս Ցոլակյանի պաշտոնավարման ժամանակ գործուղվել էի Սևանի թիվ 32 հրժեշ փրկարարական ջոկատ։  Ապրիլի 14-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնում վիրահատել եմ ողնաշարի գրիժաս։ Ընդհանուր առմամբ՝ չորս ամիս բուլետեն եմ ունեցել օրինական կարգով՝ այլ հիվանդություններով պայմանավորված։ Նոր նախարարի նշանակվելուց հետո ինձ կադրերի վարչությունից ասել են, որ ես պետք է աշխատանքի գնամ Աբովյանի հրշեջ ջոկատում՝ հաշվի չառնելով, որ ես հնարավարություն չունեմ ամեն օր Սևան քաղաքից Աբովյան հասնել։

Հետո ես իմ հասանելիք հերթական  արձակուրդին գնացի։ ԱԻ նախարարին զեկուցագիր եմ գրել, որ Սևանից Աբովյան հասնելը ինձ համար խնդիր է։ Նախարարն արձագանքել է իմ նամակին նշելով՝ եթե Սևանում տեղ ազատվի, ինձ կտեղափոխեն։ 2021 թվականի օգոստոսի12-ին Սևանում  հաստիք է ազատվում։ Ես օգոստոսի 20-ին զեկուցագիր եմ գրում, որ ինձ նշանակետ այդ հաստիքին։ Հետո ԱԻՆ-ից ռազմաբժշկական հետազոտություն են նշանակում, և ասում են, որ ես համարվում եմ ոչ պիտանի  փրկարար ծառայության համար՝ նշելով հիվանդություն, որը չկա ոչ պիտանի համարվող հիվանդությունների շարքում»,- պատմում է Սերգեյ Ծատուրովը՝ նշելով, որ ռազմաբժշկական հետազոտությունը սխալ է եղել։

«Սեպտեմբերի 9-ին վերադաս բողոք եմ ներկայացրել, ապա երեք օր հետո՝ սեպտեմբերի 12-ին զեկուցագիր եմ գրել, որը մերժվել է։ Տեսնելով, որ ապարդյուն է նախարարության հետ բան քննարկելը որոշում կայացրեցի ու դիմեցի դատարան։ Վերացական, կամայական որոշում է կայացրել ռազմաբժշկական հանձնաժողովը , քանի որ ես բուժվել եմ և ստացել եմ համապատասխան ստացիոնար բուժում։ Այնպես որ դատարանը կորոշի ԱԻՆ-ից ինձ անօրինական են հեռացրել, թե ոչ»,- իր խոսքն այսպես եզրափակեց Սերգեյ Ծատուրովը։

Պարզաբանում ստանալու համար «Ա1+»-ը կապ հաստեց  նաև ԱԻՆ-ի հետ։

Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ պաշտոնաթող փ/ծ սերժանտ Սերգեյ Էդուարդի Ծատուրովը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի 31.08.2021 թվականի N 17/1764-Ա հրամանով ազատվել է աշխատանքից․ «Ազատման համար համար հիմք են հանդիսացել Էդուարդի Ծատուրովի կողմից ներկայացված վերջին 6 ամիսների բժշկական փաստաթղթերը, ռազմաբժշկական փորձաքննության արդյունքները: Ելնելով պարոն Ծատուրովի անձնական տվյալների պաշտպանությունից՝ այլ մանրամասներ չենք ներկայացնում»,- ասաց Աննա Բաղդասարյանը: