Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Սարգսյան
A A
Քաղաքականություն

Համապատասխան բուժզննումն ավարտելուց հետո Արմեն Սարգսյանը կվերադառնա Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հիմա արտերկրում մասնագիտացված բժշկական հետազոտություններ է անցնում: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից։ Նրանց խոսքով` դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել է արտերկրում գտնվելու ժամանակ:

 «Ինչպես տեղեկացվել է, նախագահը բուժզննում անցնելու նպատակով արձակուրդի մեջ է և արտերկրում է. Արմեն Սարգսյանի՝ արտերկրում բուժզննում անցնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա տարիներ առաջ հաղթահարել է ծանր հիվանդություն, որից հետո նա իր հիվանդությանը լավատեղյակ բժիշկների խմբի մշտական հսկողության տակ է»,–ասված է պատասխանում:
 
Տեղեկացվում է, որ այդ հետազոտություններն ընդհատելու անհնարինության պատճառով է, որ նախագահն իր վերոհիշյալ հայտարարությամբ հանդես է եկել արտերկրից: 

Համապատասխան բուժզննումն ավարտելուց հետո Արմեն Սարգսյանը կվերադառնա Հայաստան։

 
 
Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել հունվարի 23-ին։