Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը լուռ կերպով աջակցել է այս իշխանության բոլոր նախաձեռնություններին․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)

Արմեն Սարգսյանի հրաժարականից պարզ է դառնում այն, ինչի մասին ընդդիմադիր դիրքերից շատերս խոսում ենք։ Փորձագետներն էլ են ասում, որ ՀՀ-ն կանգնած է շատ բարդ իրավիճակում և առկա են որոշակի մարտահրավերների ռիսկեր։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին հայտարարությանը։

«Այս իրավիճակում հանրապետության նախագահի հրաժարականը, նաև տեքստում օգտագործված ձևակերպումը, որ ՀՀ-ն խորհրդարանական կառավարման համակարգ է որդեգրել ձևով, բայց ոչ բովանդակությամբ, սա ուղղված է հենց ներկայիս իշխանություններին»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ հիմնավորելով, թե ինչու։

«Որովհետև այդ դիրքորոշումը՝ խորհրդրանական համակարգի անցման հետ կապված, բացառապես տեղի է ունեցել հենց այս իշխանությունների կառավարման ժամանակահատվածում։ Մյուս կողմից չեմ կարող ցավով հենց չնշել, որ այս չորս տարիներին հանրապետության նախագահը, ըստ էության, այս իշխանության բոլոր նախաձեռնություններին լուռ կերպով աջակցել է»,-ասաց պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։