Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հոգեհանգստյան կարգ Բուխարեստում՝ Դինքի սպանության և Բաքվի ջարդերի տարելիցների առիթով

Այս տարի լրացել է հայկական «Ակոս» թերթի խմբագիր, Թուրքիայի երևելի մտավորականերից մեկի՝ Հրանտ Դինքի հրեշավոր սպանության 15-րդ տարին և Բաքվի ջարդերի 32-րդ տարելիցը, ինչի առիթով Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ հունվարի 23-ին, Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցվել է Ս. Պատարագ՝ ձեռամբ արժ․ Տ․ Օշական քահանա Խաչատրյանի, հավարտ որի տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն՝ Հրանտ Դինքի և Բաքվի ջարդերին զոհ գնացած հայորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար:

Արարողությանը ներկա են եղել թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է Ռումանիոյ հայոց թեմը։