«Ո՞վ ասաց, որ հենց խորհրդային սահմաններով պետք է լինի սահմանազատումը». «Առավոտ» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ձևավորելու առնչությամբ: «Մեր համոզմունքն է, որ քանի դեռ ստույգ մեխանիզմներ չեն ներդրվել, քայլեր չեն իրականացվել սահմանագոտում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել հետագա բախումները սահմանագծին, այդ հանձնաժողովը դժվարություններ կունենա ստեղծվելու և աշխատելու հարցում», – խորհրդարանում ասել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Խոսքը Սոթք-Խոզնավար հատվածում զորքերի հայելային հետքաշման մասին է, ընդ որում, «հիմք պետք է ընդունել Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանները»,- նաեւ ասել էր Արարատ Միրզոյանը։
Խորհրդային սահմաններով զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման խնդիրը «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում քննարկում են «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը եւ Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը: