A
A
Լեւոն Արոնյանը` աշխարհի չեմպիոն
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանի հաղթանակով ավարտվեց կայծակնային շախմատի 2010 թ աշխարհի առաջնությունը:
36-րդ տուրում հաղթելով իտալացի Ֆաբիանո Կարուանային, մեր ուժեղագույն շախմատիստը վաստակեց 24,5 միավոր եւ մրցաշարի ավարտից երկու տուր առաջ անհասանելի դարձավ իր մրցակիցների համար:
Այդպիսով, Լեւոն Արոնյանը առաջին անգամ նվաճեց կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը: