Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես եմ արգելել Քերոբյանին հրաժարական տալ․ ես կորոշեմ ով ինչքան կաշխատի․ Փաշինյանը՝ Մանուկյանին (տեսանյութ)

Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ և ես կորոշեմ յուրաքանչյուր նախարար և կառավարության անդամ ինչքան կաշխատի, ինչքան չի աշխատի։

Այսօր Կառավարության հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քորոբյանին ուղղված ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին, թե երբ է պատրաստվում հրաժարական տալ նախարարը։

Պատգամավորը հիշեցրեց և միացրեց ձայնագրություն, թե ինչպես էր լրագրողների հետ ճեպազրույցում նախարար Քերոբյանն ասել, որ եթե երկնիշ տնտեսկան աճ չապահովի, ինքը հրաժարական կտա։

Հիշեցնենք՝ 2021 թվականի ապրիլի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ Էկոնոնմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել էր, որ եթե չապահովվի երկնիշ տնտեսական աճ, ապա ինքը հրաժարական կտա։

Մանրամասները՝ տեսանյութում։