Բացել լրահոսը Փակել լրահոսը
բուք
A A
Պաշտոնական

Շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք

Մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին, հունվարի 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: Հունվարի 20-ին՝ կեսօրից հետո, հունվարի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերի առանձին շրջաններում այսօր ցերեկը, հունվարի 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք:

Հունվարի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-ի և 22-ի գիշերը կնվազի 10-15 աստիճանով:

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ ձյուն: