Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Տիկին Խամոյանը մարզում է ձեզ պարոն Ռուբինյան․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)

Այո, կարելի է համարել, որ տիկին Խամոյանը մարզում է ձեզ՝ պարոն Ռուբինյան, բանակցությունների համար, որպեսզի դուք ավելի հանդարտ նյարդեր ունենաք։

ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ապա անդրադարձավ Արթուր Ղազինյանի հայտարարությանը։

«Ուզում եմ անդրադառնալ Արթուր Ղազինյանի հայտարարությանը, թե իբր իրենք Թուրքիայի մասով տեսնում են միայն ու բացառապես վտանգ, իսկ այս դավադիրներն էլ տեսնում են՝ ինչ ասես, բացի վտանգից։Բայց արի ու տես հարգարժան պարոն Արմեն Գևորգյանը 44-օրյա պատերազմից հետո  մի շատ ծավալուն հոդված է գրված է, որտեղ ասվում է․ « Ցավոք տարածաշրջանային հարցերի վերաբերյալ դիսկուրսը բացառապես կապված է 44-օրյա պատերազմի արդյունքի հետ և պտտվում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման կարևոր, բայց սահմանափակ թեմայի շուրջ։ Հարցի նկատմամբ նման մոտեցումը վնասակար է։ Մենք պետք է առաջարկենք և  խրախուսենք տարածաշրջանային համագործակցության մեզ համար ավելի խորը և նպաստավոր օրակարգ։ Օրինակ՝խնդիր դնել, Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր»։ Հիմա, թե այս հոդվածը քանի տոկոսով է նույնական պարոն Ղազինյանի 5 րոպե առաջ այս ամբիոնից հայտարարածի հետ։ Խնդրում եմ,  թող սրա մասին ասեն մեր հայրենակիցները»,-ասաց Ալեքսանյանը։