Մենք դեմ չենք, բայց ինչի՞ հաշվին, ի՞նչ գնով․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի արտաքին քաղաքական օրակարգում դրված է շատ կարևոր սկզբունքային հարց և ճիշտ է, որ բովանդակային քննարկում լինի։ Այն բոլոր սադրանքները, որ փորձում են գցել ընդդիմության գրպանը, որ ընդդիմությունը պատրաստ չէ քննարկման՝ իրենք պատրաստ չեն։
Այսօր խոհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում հնչող փոխադարձ մեղադրանքներին։
Սաղաթելյանի խոսքով՝ այս սադրանքները շատ հաճախ լինում են, քանի որ իշխանությունը պատրաստ չէ բովանդակային քննարկման։
Հարցին՝ «Հայաստան» խմբակցությունը դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սահմանի բացմանը, Իշխան Սաղաթելյանն պատասխանեց, որ սահմանի բացմանը, հարաբերությունների կարգավորմանը պետք է նայել ընդհանուր փաթեթի մեջ։
«Մենք դեմ չենք այդ հարաբերությունների հաստատմանը։Բայց խնդիրը՝ ինչի գնով, ինչի հաշվին։ Մենք գտնում ենք, որ այս իշխանությունը ի վիճակի չէ պաշտպանել ՀՀ շահերը՝ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում անգամ։ Եթե իրենք ասում են, որ նախկինում բանակցություններ եղել են Թուրքիայի հետ, ապա նախկինում նաև բանակցություններ են եղել Ադրբեջանի հետ, բայց զիջումներ ու կորուստներ չենք ունեցել։ Թուրքիան նույն Թուրքիան է, բայց Հայաստանը պատերազմից հետո նույն Հայաստանը չէ»,- ասաց Սաղաթելյանը՝ նկատելով, որ իշխանությունները երկիրը տանում են մի շատ նոր վտանգավոր ցիկլի մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում։