Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մայր աթոռ
A A
Պաշտոնական Հասարակություն

Նոր նշանակումներ Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումները: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Արժանապատիվ Տ. Տրդատ քահանա Գրիգորյանը ծառայության է նշանակվել ՀՀ Զինված ուժերում, Արժանապատիվ Տ. Սեպուհ քահանա Հակոբյանն ու Տ. Հովհան քահանա Հովհաննիսյանը ծառայության են կոչվել Արցախի թեմում, Արժանապատիվ Տ. Տիրան քահանա Նահապետյանը ծառայության կանցնի Մասյացոտնի թեմում, Արժանապատիվ Տ. Արտավազդ քահանա Սիմոնյանն իր ծառայությունը կբերի Գուգարաց թեմում, Արժանապատիվ Տ. Ներսես քահանա Աշուղբաբյանը և Տ. Արամ քահանա Կարապետյանը ծառայության են նշանակվել Վայոց Ձորի թեմում, Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Հակոբյանը ծառայության է կոչվել Սյունյաց թեմում, Արժանապատիվ Տ. Մաղաքիա քահանա Գևորգյանն իր ծառայությունը կիրականացնի Արագածոտնի թեմում, Արժանապատիվ Տ. Արտաշես քահանա Հակոբյանն իր ծառայությունը կբերի Ուկրաինայի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Հուսիկ քահանա Դոխոլյանը ծառայության է կոչվել Գեղարքունյաց թեմում։