Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ Հասարակություն

Հայ քանոնահարուհու ռեկորդը գրանցվել է Դյուցազնագրքում (տեսանյութ)

Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը միջազգային World folk vision հեղինակավոր մրցույթում հաղթել է՝ ստանալով գրան պրի, և լինելով 115 երկրների 3950 մասնակիցներից միակը, ով կարողացել է հաղթել մեծամասշտաբ այս մրցույթում, նաև ռեկորդ է սահմանել, որն ամրագրվել է Դյուցազնագրքում։

Քանոնահարուհին «Ա1+»-ի հետ զրույցում պատմեց, որ յուրաքանչյուր երկիր ներկայանում էր իր ազգային նվագարանով։

Մարիաննա Գևորգյանին ուրախացնում է, որ գերհզոր պետությունների կողքին Հայաստանը հաղթանակ գրանցեց՝ այն էլ քանոն նվագարանով, և նշեց, որ մյուս երկրները ունեին մի քանի մասնակից, իսկ ինքը մեր երկրի միակ մասնակիցն էր։

Իր խոսքով՝ միջազգային ժյուրին գնահատեց տաղանդն ու աշխատասիրությունը։ Եվ արդեն այսօր նույն աշխատասիրությամբ քանոնահարուհին պատրաստվում է հունվարի 19-ի Կամերային երաժշտության տան 2022 թվականի համերգաշրջանի բացման իր ելույթին, որտեղ որպես մենակատար է հանդես գալու։

Դիրիժորական վահանակի մոտ կանգնած Հարություն Արզումանյանը, ներկայացնելով համերգային ծրագիրը, նշեց, որ այն նվիրված է հայ անվանի կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանին և երեկոյի ընթացքում հնչելու են ինչպես Ալթունյանի, այնպես էլ կոմպոզիտոր, քանոնահար Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործություններից։

Մանրամասները՝ տեսանյութում։