A
A
Վահան Քերոբյանը մշակաբույսերի գիտական կենտրոնում էր
Աջակցիր «Ա1+»-ինԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանի և Արման Խոջոյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզում գործող Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն։ Այս մասին հայտնում է նախարարությունը։
Կենտրոնն ունի 30 գիտնական, ովքեր զբաղվում են նոր հայկական սորտերի և հիբրիդների ստեղծմամբ։
Գիտության ապագան դրա կիրառության մեջ է։ Առաջիկա տարիներին գիտական արդյունքների առևտրայնացումը լինելու է նախարարության ուշադրության կենտրոնում։