Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵՄ
A A
Քաղաքականություն

ԵՄ խոսնակի հայտարարությունը՝ հայ եւ թուրք բանագնացների հանդիպման մասին

ԵՄ խոսնակի հայտարարությունը

ԵՄ-ն ողջունում է և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի պատրաստակամությունը՝  երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման աշխատանքների և այդ նպատակով հատուկ բանագնացների նշանակման ուղղությամբ։

Այս ուրբաթ հատուկ բանագնացների առաջին հանդիպումը կարևոր քայլ էր, և Եվրամիությունը խրախուսում է և՛ Թուրքիային, և՛ Հայաստանին հետագա ջանքեր գործադրել այս ուղղությամբ։   

Հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած հետագա կոնկրետ քայլ լավ նորություն կլինի տարածաշրջանում կայունության և հաշտեցման ու տնտեսական զարգացման հեռանկարների համար։  Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը առանցքային նշանակություն ունի ԵՄ-ի համար երկու երկրների հետ հարաբերություններում։ 

2014 թվականից ի վեր ԵՄ-ն ավելի քան 4,5 միլիոն եվրո է տրամադրել նախագծերին, որոնց նպատակն է հող նախապատրաստել հարաբերությունների կարգավորման համար մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը և հաղորդակցության փոխանակումը: 

ԵՄ-ն պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել հարաբերությունների կարգավորմանն ուղղված հնարավոր լրացուցիչ քայլերին: