Բացել լրահոսը Փակել լրահոսը
76055_b
A A
Պաշտոնական

Հրդեհ Սյունիքի մարզի Կարճևան գյուղում. այրվել է տան ննջասենյակը՝ գույքով

Հունվարի 14-ին, ժամը 16:33-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարճևան գյուղի 1-ին նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Ագարակի հրշեջ-փրկարարական հենակետից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան ննջասենյակում (մոտ 40 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:16-ին, մարվել՝ 18:12-ին: Այրվել է ննջասենյակը՝ գույքով։