Բացել լրահոսը Փակել լրահոսը
Grigor-Minasyan
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Միքայել Մինասյանի եղբայրը փոխնախարար նշանակվեց

Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության փոխնախարար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»:

Հիշեցնենք, որ իրավաբան Գրիգոր Մինասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսնու՝ հայտնի Միքայել Մինասյանի եղբայրն է։

Ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 23-ին Երևանում:
1990-2000 թվականներին սովորել է Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում:
2000-2005 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2005-2008 թվականներին սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:
2006-2011 թվականներին դասավանդել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ իրավաբանական քոլեջում:
2008 թվականից հանդիսանում է «Արդարադատություն» գիտական հանդեսի գլխավոր խմբագիրը (հանդեսը հաստատված է ՀՀ ԲՈՀ-ի կողմից):

2012 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ:
2013 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:
2014 թվականից հանդիսանում է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (EPLO) երևանյան մասնաճյուղի տնօրենը:

2017 թվականի մայիսի 14-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:
2004-2009 թվականներին աշխատել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում` զբաղեցնելով տնօրենի իրավական հարցերով օգնականի, այնուհետև` տնօրենի իրավական հարցերով տեղակալի պաշտոնը:
2009-2010 թվականներին աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում՝ որպես մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ: Միաժամանակ դասավանդել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում և ղեկավարել ինստիտուտի իրավագիտության ամբիոնը:

2010-2011 թվականներին աշխատել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում որպես իրավագիտության ամբիոնի վարիչ:
2012 թվականից առ այսօր հանդիսանում է «AM» Իրավաբանական Ընկերության կառավարիչ բաժնետերը:
2008 թվականին պաշտպանել է գիտական թեզը և դարձել իրավաբանական գիտությունների թեկնածու:

Ամուսնացած է, ունի երկու դուստր: