Բացել լրահոսը Փակել լրահոսը
1072634
A A
Հասարակություն

Մահացել Է Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին

Հունվարի 11-ին Իտալիայում 65 տարեկան հասակում մահացել Է Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին: Այդ մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Ռոբերտո Կուիլիոն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Դավիդ Սասոլին մահացավ հունվարի 11-ին ժամը 01:15-ին (Երեւանի ժամանակով 04:15-ին)»,- գրել է Կուիլիոն Twitter-ում:

Ըստ նրա տեղեկատվության՝ Սասոլին մահացել է Իտալիայի Ավիանո քաղաքում, որտեղ հոսպիտալացվել Էր: Հուղարկավորության օրն ու ժամանակը կհաղորդվեն առաջիկա մի քանի ժամում»,- նշել Է Կուիլիոն: Հունվարի10-ին Սասոլին հոսպիտալացվել էր իմունային համակարգի աշխատանքի խախտումների հետ կապված ծանր բարդությունների պատճառով: Ինչպես ճշտել է ANSA գործակալությունը Եվրախորհրդարանի ղեկավարի մասնակցությամբ բոլոր պլանավորված միջոցառումները չեղյալ են հայտարարվել:

Դեկտեմբերին 65-ամյա Սասոլին՝ նախկին լրագրողը, Իտալիայի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը, հայտարարել էր, որ չի առաջադրի իր թեկնածությունը Եվրախորհրդարանի խոսնակ վերընտրվելու համար, որպեսզի, ինչպես ինքն էր պարզաբանել, «չպառակտի եվրոպական մեծամասնությունը»: Նրա մանդատի ժամկետը լրանում էր հունվարին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: