A
A
Մալենան հանդիպում է իր երկրպագուներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եվրատեսիլ 2021» մրցույթի հաղթող Մալենայի հանդիպում է իր երկրպագուների հետ Seasons Park Station ձմեռային այգում։
Պատանի երգչուհու կարճ համերգից հետո հյուրերն ու երկրպագուները հնարավորություն ունեին շփվել ու լուսանկարվել նրա հետ։
«Այնքան անհավատալի ու անսպասելի է ինձ համար, երբ իմ մենահամերգը չէ, ես այդքան շատ երգ չեմ երգելու, բայց այսքան մարդ եկել է , որ ինձ ուղղակի տեսնի: Ես շատ-շատ շնորհակալ եմ: Հիմա իջնելու եմ և բոլորիդ հետ նկարվեմ»,- ասաց Մալենան։
Միջոցառումը կազմակերպվել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության նախաձեռնությամբ՝ Հանրային Հեռուստաընկերության հետ համագործակցությամբ։