Բացել լրահոսը Փակել լրահոսը
1593411472_դի
A A
Հասարակություն

Հոգեբուժարանի մոտ կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են դի․ Shamshayn.com

Այսօր՝ հունվարի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40–ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանից  ոստիկանության Էրեբունու բաժին և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է  ստացվել, որ շտապօգնության թիվ 41 խումբը կանչով ժամանել է Նուբարաշենի հոգեբուժարանի հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ ավտոմեքենայի մեջ  հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Արմեն Գասպարյանը և ոստիկանության Նուրբարաշենի բաժանմունքի պետ Կարեն  Հովհաննիսյանը: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Գ. Բալդրյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի, պարեկներ Ալիկ Հովհաննիսյանի, Կարեն Համբարձումյանի գլխավորությամբ, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի քննչական խումբը կատարի դեպքի վայրի տեղազննություն: Ոստիկաններն ու քննիչները հոգեբուժարանի մոտ կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 63-ամյա Ա. Բ.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ավտոմեքենայի սրահում պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել: