Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Հասարակություն

Արեստ Սահակյանը նոկաուտից 11 օր անց մահացել է

Ռուսաստանի Տոլյատի քաղաքում մահացել է ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը։ Նա գլխի ծանր վնասվածք էր ստացել դեկտեմբերի 26-ին Տոլյատիում տեղի ունեցած «Նոկաուտների արքաների» մրցաշարում։

Գլխուղեղի վնասվածքից հետո Արեստ Սահակյանը հայտնվել էր երրորդ աստիճանի կոմայում։ Մարզիկի մահվան մասին Ինստագրամում հայտնել է նրա քույրը։ Վերջին հրաժեշտի արարողությունն ու հոգեհանգիստը կլինի Տոլյատիում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա Երեւանում։