ՌԴ այսօրվա իշխանության հետ ոչ բարեկեցություն, ոչ ապագա չկա. Արամ Սարգսյան
Աջակցիր «Ա1+»-ին«Հանրապետություն» կուակցության ղեկավար Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՌԴ-ն շարունակում է միութենական պետություն ձևավորելու գործելաոճը, մենք առավելագույնը պետք է անենք ալիքի տակ չընկնելու համար։ ՌԴ այսօրվա քաղաքականության ու իշխանության հետ ոչ արդարություն, ոչ անվտանգություն, ոչ բարեկեցություն, ոչ ապագա չկա:
Քայլ առ քայլ տնտեսական, քաղաքական, սպառազինության գնման և անվտանգային վեկտորը փոխել է պետք՝ ՀԱՊԿ-ը կապ չունի պաշտպանության և անվտանգության հետ, սոսկ քաղաքական ժանդարմի գործառույթ է իրականացնում և վարկաբեկում անդամ պետությունների վարկանիշը։
Բնականաբար, հաշվի առնելով մեր իրավիճակը և ՌԴ գործելաոճը, ուղղվածության փոփոխությունը պետք է սկսել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ շփումները ավելացնելով և տնտեսական ծրագրերում նրանց ներգրավվածությունը կտրուկ մեծացնելով»։