A
A
Ավագանու անդամը երևանցիներին խնդրում է դիրքորոշում հայտնել հուշարձանի էսքիզի վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի Երևանցիներ, որպես Երևանի ավագանու անդամի՝ դիրքորոշում հայտնելու նպատակով ինձ է ուղարկվել այս հուշարձանի էսքիզը և կից ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի ուղեկցող գրությունն առ այն, որ Երևանի քաղաքապետարանի դիմացի այգում՝ Ռուսաստանի հրապարակում նախատեսվում է հայ-ռուսական բարեկամությանը նվիրված հուշարձանի տեղադրում:
Ինքս կարծում եմ, որ Երևանցին պետք է որոշի իր քաղաքում որտեղ ինչ է դրվելու կամ առհասարակ դրվելու է, թե ոչ: Ուստի խնդրում եմ Երևանցիներին իրենց դիրքորոշումը հայտնեն այս կապակցությամբ գրառմանս տակ թողնելով մեկնաբանություն՝ ԿՈՂՄ կամ ԴԵՄ»: