Բացել լրահոսը Փակել լրահոսը
271488547_227199239593379_3962047224370756098_n
A A
Պաշտոնական Հասարակություն

Ուրախալի լուր. ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբայրը

Հունվարի 6-ին լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբայրը` Էմանուել Մանուչարյանը: Այս մասին հայտնում է Դիլիջանի համայնքապետարանը:

Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը և Հաղարծին վարչական շրջանի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանն այցելել են ընտանիքին, շնորհավորել, իսկ փոքրիկին մաղթել խաղաղ, անհոգ և երջանիկ մանկություն։

Փոքրիկի եղբայրը՝ հերոս Մանվել Մանուչարյանը, անմահացավ հանուն հայրենիքի 2020թ. սեպտեմբերի 27-ին: Հավերժ փառք ու խոնարհում: