Բացել լրահոսը Փակել լրահոսը
271450450_288377259997863_7174909615502207609_n
A A
Պաշտոնական

ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց ․Ղազախստանում ՀՀ դեսպանություն

Հարգելի քաղաքացիներ,

Ղազախստանում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով սահմանվել է արտակարգ դրություն և պարետային ժամ (ժամը 23:00-ից մինչև 07:00-ն): Այս մասին հայտարարություն է տարածել Ղազախստանում ՀՀ դեսպանությունը։

«Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության միջոցները, զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց և մնալ հյուրանոցներում/կացության վայրերում»,-նշված է հայտարարությունում։