Բացել լրահոսը Փակել լրահոսը
01
A A
Քաղաքականություն

Առաջիկա տարիները բեկումնային են լինելու մեր երկրում նոր որակի մաքսային ծառայություն ունենալու տեսանկյունից. Բադասյան

ՀՀ ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀ ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ մաքսային ծառայողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Սակայն համակարգը չպետք է սահմանափակվի առկա ձեռքբերումներով: Առաջիկա տարիները բեկումնային են լինելու մեր երկրում նոր որակի մաքսային ծառայություն ունենալու տեսանկյունից: Այդ նպատակին է ծառայելու նոր չափանիշներին համապատասխանող մաքսային ծառայողների ընդունելության համակարգը: Խորհրդանշական է, որ կադրային լայնամասշտաբ բարեփոխումները համընկնելու են մաքսային ծառայության ստեղծման 30-ամյակին:  Նոր տարում անհրաժեշտ է ընդգծված ուշադրություն դարձնել մաքսային վարչարարության բարելավմանը, սահմանահատման գործընթացի սահուն կազմակերպմանը և սպասարկման որակի շեշտակի բարձրացմանը՝ միաժամանակ կարևորելով իրավախախտումների դեմ պայքարը:

Հարգելի՛ մաքսային ծառայողներ, ձեր ամենօրյա աշխատանքով դուք իրականացնում եք չափազանց կարևոր առաքելություն՝ ապահովելով Հայաստանի տնտեսական սահմանների անվտանգությունը: Մասնագիտական բարձր որակներ ունեցող և պատասխանատու մաքսային ծառայողների ամենօրյա սրտացավ աշխատանքով կերտվելու է համակարգի գալիք տարիների պատմությունը: Համոզված եմ, որ այն լինելու է ձեռքբերումներով հագեցած:

Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ և անսպառ եռանդ՝  ի նպաստ մեր պետության առաջընթացի: