Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Երևանի Լվովյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Հունվարի 3-ին, ժամը 16։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լվովյան փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։28-ին, մարվել՝ 16։40-ին։ Այրվել է հյուրասենյակը (մոտ 20 քմ) գույքով և ջերմահարվել են խոհանոցի առաստաղն (մոտ 3 քմ) ու հեռուստացույցը։