Բացել լրահոսը Փակել լրահոսը
Nishanyan
A A
Քաղաքականություն

ՀՀ դեսպանության ներկայացուցիչն այցելել է ոստիկանությունում գտնվող Սևան Նշանյանին

Այսօր Հունաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչն այցելել է Սամոս կղզիի ոստիկանական այն բաժանմունք, որտեղ գտնվում է պոլսահայ մտավորական Սեւան Նշանյանը, ծանոթացել պայմաններին։ Այս մասին հայտնում Հունաստանում ՀՀ դեպսանությունը:

Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, թե պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանը կարող է արտահանձնվել Թուրքիա։ Նա ապաստան էր գտել Հունաստանում հինգ տարի առաջ՝ փախուստի դիմելով թուրքական բանտից։

Դեռևս 2012 թվականից թուրքական իշխանությունը սկսել էր հետապնդումներ Սևան Նշանյանի դեմ, երբ վերջինս իր բլոգում գրել էր խոսքի ազատության վերաբերյալ` խոսելով Մուհամեդ մարգարեին քննադատելու իրավունքի մասին։ Եվ այդ ժամանակ Թուրքիայի արդարադատության նախարարը իր ելույթի մեջ հայտարարել է, որ Մուհամեդ մարգարեին վիրավորելու ոչ մի փորձ անպատիժ չի մնալու։ 2014 թվականի հունվարին նրան ձերբակալել են և մեղադրանք առաջարկել՝ պետության կողմից պահպանվող տարածքում շինություն կառուցելու, շինարարական նորմերը և վերոհիշյալ օրենսգրքի այլ դրույթներ խախտելու, ինչպես նաև սրբապղծության և մուսուլմանների կրոնական զգացմունքները ոտնահարելու համար։ Բանտարկվել է 16 տարի 7 ամիս ժամկետով։ Բանտարկության տարիների ընթացքում Հայաստանի կառավարությանը Սևան Նշանյանին շնորհել է Վիլյամ Սարոյանի մեդալ։

2017 հուլիսի 14-ին Սևան Նիշանյանը Ֆոչայի բաց ռեժիմի բանտից թույլտվությամբ դուրս է եկել և այլևս չի վերադարձել։ Հետագայում նրա ֆեյբուքյան և թվիթերյան էջում հայտնվել է մի գրառում՝ «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին» (թուրքերեն՝ Kuş uçtu. Darısı geride kalan seksen milyonun başına):