Բացել լրահոսը Փակել լրահոսը
b94595b0863f6e0413cee70827e587d8
A A
Հասարակություն

Օհանավանում արջի քոթոթն ընկել է թակարդն ու սատկել. Shamshyan.com

Արտակագ դեպք Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ժամը 20։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանավան գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տնամերձ հողամասում արջի քոթոթ կա։

Փրկարարներն ու ոստիկանները նշված փողոցի թիվ 31 տան բնակիչ Սասուն Գևորգյանին պատկանող հողամասի վերջնամասում վերջինիս կողմից պատրաստված ու տեղադրված մետաղական լարով ինքնաշեն թակարդում հայտնաբերել են արջի քաթոթին, որը փորձել էր ազատվել թակարդից, սակայն խեղդվել ու սատկել է։

Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Հրաչ Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: